27/08/2020 10:21
Էրդողանը և Թրամփը քննարկել են Միջերկրածովյան խնդիրները
Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցերը, այդ թվում ՝ Միջերկրական ծովին առնչվող, հայտնում են Թուրքիայի նախագահի գրասենյակից:
Էրդողանը Թրամփին ասել է, որ Թուրքիան պատասխանատվություն չի կրում Արևելյան Միջերկրական ծովում առկա լարվածության համար և կողմնակից է երկխոսությանը՝ հակասությունները լուծելու համար, ասվում է հաղորդագրության մեջ:
Անկարան իր հետազոտական Oruc Reis նավը ուղարկել է Արևելյան Միջերկրական ծովի վիճելի ջրերը, ինչը հանգեցրել է Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունների սրմանը: Աթենքն անօրինական է անվանել թուրքական նավի ժամանումը: