27/08/2020 19:41
Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով մահացել է ավելի քան 110 մարդ
Ջրհեղեղից տուժածների թիվն Աֆղանստանում գերազանցել է 110-ը, վնասվածքներ է ստացել մոտ 150 մարդ: Այս մասին հայտնում է աֆղանական «TOLONews» հեռուստաալիքը:
Ըստ տեղական իշխանությունների՝ զոհերի և վիրավորների մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Հստակեցվում է, որ զոհերի և վիրավորների ամենամեծ թիվը գրանցվել է Փարվան նահանգում:
Բնական աղետը ոչնչացրել է մոտ 500 տուն, հեղեղել հազարավոր մեքենաներ և ոչնչացրել բերքն ու այգիները: Մի քանի հազար մարդ տարհանվել է անվտանգ տարածք: