27/08/2020 14:10
ՀԲԸՄ ունեցած և այսօր էլ շարունակվող ներդրումն Արցախի կյանքում շատ մեծ է. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ տեսակապով աշխատանքային քննարկում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի և հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ:
«ՀԲԸՄ ունեցած և այսօր էլ շարունակվող ներդրումն Արցախի կյանքում շատ մեծ է, և ուրախ եմ, որ Ստեփանակերտում առաջիկայում կբացվի նաև կառույցի արցախյան մասնաճյուղը: Համոզված եմ՝ առողջ փոխգործակցության միջոցով մեզ հաջողվելու է կյանքի կոչել բազմաթիվ հանրօգուտ նախաձեռնություններ», - գրել է ԱՀ նախագահը: