27/08/2020 13:30
Գևորգ Գորգիսյանը դիմել է վարչապետին դիմակ չկրելու համար սահմանված տուգանքները չեղյալ համարելու հարցով
ԼՀ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ դիմակ չկրելու ռեժիմը խախտելու համար տուգանքները չեղյալ համարելու մասով․
«Օգոստոսի 26-ին դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով չեղյալ համարել դիմակ կրելու ռեժիմը խախտելու համար սահմանված տուգանքները ՀՀ այն քաղաքացիների հանդեպ, ովքեր հաշվառված են անապահովության գնահատման համակարգում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: