27/08/2020 13:52
Որևէ մեկն իրավունք չունի շահարկել իմ արձակուրդի նպատակահարմարությունը. Թորոսյան
Արձակուրդ գնալը ոչ թե իմ, այլ իմ երեխաների և իմ ընտանիքի սահմանադրական իրավունքն է, որը ոչ մեկ չի կարող ոտնահարել: Որևէ մեկն իրավունք չունի շահարկել իմ արձակուրդի նպատակահարմարությունը, «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ես լինելու եմ Հայաստանում, լինելու եմ հասանելի, հավանաբար որոշ օրերի աշխատանքի եմ գնալու», - ասաց նա:
Ինչ վերաբերում է համավարակի ընթացքում ծախսված գումարների վերաբերյալ իրենից հաշվետվություն պահանջելու մասին լուրերին, Թորոսյանը նշեց՝ ոչ ոք իրենցից հաշետվություն չի պահանջել, իրենք ինքնուրույն կերպով հրապարակում են բոլոր ծախսերը: