27/08/2020 12:38
Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած բոլոր մեղավորները պետք է պատասխան տան՝ մահ առ մահ. Նարեկ Մանթաշյան
ՀՀ կառավարությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, համավարակի պատճառով ունենք 1100-ից ավելի զոհ, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը:
«4 ամսվա ընթացքում կառավարությունում նստած ապաշնորհների պատճառով 1100 ընտանիքի լույս մարեց: Մարեց, որովհետև վարչապետը կորոնավիրուսին համարում էր շուն, մինչդեռ Վրաստանում համավարակի դեմ պայքարում էին: Իսկ Հայաստանում անում էին ակցիաներ, կազմակերպում հանրաքվեի հանդիպումներ: Վրաստանում ամեն մահացածի համար պետությունը տրամադրեց մոտ 6500 դոլար, իսկ այստեղ՝ զրո պատասխանատվություն», - ասաց ցուցարարը:
«Այլընտրանք» ՀԿ համանախագահը շեշտեց՝ իրավիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունում նույն մարդիկ են:
«Բոլոր մեղավորները պետք է պատասխան տան՝ մահ առ մահ», - ասաց Նարեկ Մանթաշյանը: