27/08/2020 17:05
Կորոնավիրուսի բռնկում՝ «Չելսիում». հայտնի է 4 ինքնամեկուսացված ֆուտբոլիստի մասին
«Չելսիում» կորոնավիրուսի բռնկում է գրանցվել:
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը հաստատել է մի շարք խաղացողների մոտ COVID-19-ի դրական թեստերի առկայությունը: Թիմում ավելի քան չորս դեպք է գրանցվել:
Ըստ «The Sun»-ի՝ ինքնամեկուսացված խաղացողներն են Քրիստիան Պուլիշիչը, Մեյսոն Մաունթը, Թեմմի Աբրահամը և Ֆիկայո Տոմորին:
Նրանք հանգստացել էին հունական Միկոնոս կղզում: Այնուամենայնիվ, դեռ հայտնի չէ՝ արդյոք կորոնավիրուսով վարակված են միայն նրանք: