27/08/2020 17:25
Հեղափոխությունը վատագույն բրենդն է բիզնեսի համար, ինչքան շուտ դրանից հրաժարվեք, այնքան լավ․ Քոչարյան
Այսօր իշխանությունն ական է դնում այս երկրի ապագայի համար, տնտեսական վերլուծաբանների և տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Սա մեծ պրոբլեմ է, բացի դա՝ ներդրումային մթնոլորտի վրա հսկայական ազեցություն է ունենալու», - ասել է երկրորդ նախագահն՝ ընդգծելով, որ այսօր ընդունված օրենքներով Հայաստանում գրեթե բոլորը հայտնվում են ռիսկային գոտում։
«Հեղափոխությունը վատագույն բրենդն է բիզնեսի համար, ինչքան շուտ դրանից հրաժարվեք, այնքան լավ։ Չեն ուզում հրաժարվել», - ավելացրել է նա։
Ըստ Քոչարյանի՝ ներդրումների համար նախ անհրաժեշտ է բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծել, ենթակառուցվածքներում ներդրումներ անել։
«Եթե դա չստեղծես, միայն քո միջամտությամբ դրան չես հասնի։ Միջավայրը նշանակում է օրենսդրություն, նշանակում է ուժային կառույցներին հեռու պահել բիզնեսներից, ստուգումներից, ասֆալտին փռելուց ու նման կարգի գործողություններից»։