27/08/2020 18:05
Գալու է մի պահ, երբ ոչ ոք Հայաստանին չի ֆինանսավորելու. Քոչարյանը՝ ՀՀ պետական պարտքի մասին
Պետական պարտքի մեծացմանը զուգահեռ՝ մեծանում են պարտքի սպասարկման գումարները, երկրի վարկանիշն է փոխվում, և ամեն հաջորդ վարկ ստանում ես ավելի մեծ տոկոսով: Ի վերջո գալիս է մի պահ, երբ ոչ ոք երկրին չի ֆինանսավորում, տնտեսական թեմաներով քննարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Այն ժամանակ, բացի այն, որ պարտքն էր փոքր, այլ էր նաև պարտքի կառուցվածքը: Կենտրոնական բանկը պետք է իրավիճակը հասկանա», - ասաց նա:
Անդրադառնալով ավտոներկրումների խնդրին՝ Քոչարյանը նշեց, որ պետությունը պարավոր էր հնարավոր խնդիրների մասին իրազեկել մարդկանց:
«Պետությունն օգտվում է դրանից, գումարներ գանձում և այդ գումարներից պարգևավճարներ տալիս: Կա՛մ պետք է կիսել այդ մարդկանց կորուստները, կա՛մ գտիր լուծում», - ասաց նա: