27/08/2020 17:58
Ես մի քիչ ուրիշ կերպ կանեի. բոլոր մեծ գյուղերում պետական ծրագրով փոքր սպանդանոցներ կսարքեի. Քոչարյան
Եթե պետությունը մի բան արգելում է և պարտադրում, որ մարդիկ իր ուզածն անեն, պետք է ծախսի առյուծի բաժինն իր վրա վերցնի, տնտեսական թեմաներով քննարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով սպանդանոցների թեմային:
«Ես մի քիչ ուրիշ կերպ կանեի. բոլոր մեծ գյուղերում պետական ծրագրով փոքր սպանդանոցներ կսարքեի: Եթե պետությունը դա չի անում, ո՞վ պետք է անի: Ամբողջ խնդիրն այն է, որ ոլորտի մարդկանց հետ հարցը չեն քննարկում, մտածում եմ՝ իրենք ամենախելոքն են», - ասաց նա: