27/08/2020 17:16
Չկա մի զարգացած պետություն, որը գյուղացու կողքին կանգնած չլինի. Ռոբերտ Քոչարյան
Ժամանակին գյուղատնտեսության որոշ ճյուղերի համար, բացի պետական ներդրումներից, մենք նաև պրոտեկցիա էինք իրականացնում, տնտեսական թեմաներով քննարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Օրինակ՝ Հայաստանում 97-98 թվականներին հավի ձուն 90 տոկոսով ներմուծվում էր: Մենք սահմանափակում էինք թուրքական ներմուծումը, որովհետև ամբողջ ներմուծումը Թուրքիայից էր: Երկու տարում ներկրումը զրոյի հասավ: Նաև կերի հարկերն ենք հանում, վարկային միջոցներ տրամադրում:
Շատ կոնկրետ, թիրախավորված աջակցել ենք տնտեսություններին: Հիմա ևս պետք է նայել՝ ինչ է պետք է անել: Չկա մի զարգացած պետություն, որը գյուղացու կողքին կանգնած չլինի», - նշեց Ռոբերտ Քոչարյանը: