27/08/2020 13:46
Դպրոցների բացվելով՝ կարող ենք ունենալ կորոնավիրուսի երկրորդ ալիք. Նախարար
Կորոնավիրուսի երկրորդ ալիք կարող ենք սպասել՝ սկսած մարդկանց մեծ շարժունակությունից, դպրոցների բացումից և ցուրտ սեզոնից, «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք հասկանում ենք, որ առանց դասերի վերսկսման՝ կունենանք կրթության իրավունքից զրկված հարյուր հազարավոր երեխաներ: Բայց միաժամանակ պետք է համակերպվենք կանոններով դասի գնալուն, որովհետև դրա այլընտրանքը դասի չգնալն է», - նշել է նախարարը:
Թորոսյանը շեշտել է՝ եթե աշնանն ունենանք օրական նույնիսկ 1000 նոր դեպք, առողջապահական համակարգը պատրաստ է սպասարկելու բոլոր հիվանդներին:
Անդրադառնալով կորոնավիրուսից մահվան ցուցանիշներին՝ նախարարը նշել է, որ իրավիճակը ստաբիլ է, և առավել հաճախ մահանում են 20-30 օր անընդմեջ բուժվող անձինք: