27/08/2020 19:01
Տասնմեկ լաբորատորիաներում կատարվել է 200 507 թեստավորում
2020 թվականի փետրվարի 3-ից առ այսօր կատարվել է կորոնավիրուսային հիվանդության 200 507 թեստավորում՝ առողջապահության նախարարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող 11 լաբորատորիաներում: Այս մասին հայտնում են ԱՆ լրատվական բաժնից:
Նշենք, որ թեստավորումների գերակշիռ մասն իրականացրել են առողջապահության նախարարության ենթակայության հաստատությունները, որի ընդհանուր թիվը կազմում է 151.806 հետազոտություն՝ իր մեջ ներառելով նաև պաշտպանության նախարարության տվյալները:
Ամբողջական բացվածքին կարող եք ծանոթանալ այստեղ: