27/08/2020 13:37
Կորոնավիրուսի դեմ պայքարը միայն Առողջապահության նախարարության խնդիրը չէ. նախարար
Ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ կորոնավիրուսի դեմ պայքարը միայն Առողջապահության նախարարության խնդիրը չէ, այլ՝ Հայաստանի Հանրապետության, «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այդպես էլ եղել է. բոլոր գերատեսչություններն իրենց մասով արել են իրենց աշխատանքները, մենք էլ ՝մեր մասով: Առողջապահական համակարգն արել է ավելին, քան կարող էր՝ հաշվի առնելով վերջին տասնամյակներին ոլորտին հատկացված ֆինանասական միջոցները: Մեզ տրված գնահատականը չի կարող լինել այլ, քան բավարար կամ լավ», - ասաց Թորոսյանը: