28/08/2020 10:53
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, մահացել է 6 մարդ
Հայաստանում օգոստոսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 43 451 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 181-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 37 264 (+276) մարդ, այս պահին բուժվում է 5052 (-101) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1135 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 869 (+5), այլ պատճառներով՝ 266 (+1):
Մեկ օրում մահացել է 6 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ՍՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 53 (կին), 55 (կին), 65 (տղամարդ), 65 (կին) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։