28/08/2020 17:32
ԵԱՀԿ-ն միջնորդություն է առաջարկել Բելառուսում իրավիճակը կարգավորելու համար
ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ուրբաթ առաջարկել է ԵԱՀԿ միջնորդական դերակատարումը՝ Բելառուսում իրավիճակը կարգավորելու համար:
«Ես առաջարկում եմ, որ ԵԱՀԿ-ն դառնա միջնորդ անհրաժեշտ երկխոսության համար, որպեսզի Բելառուսը դուրս գա այս իրավիճակից: Մենք բելառուսական կառավարության դրական արձագանքի մեծ հույս ունենք», - ասել է Ռաման ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում:
Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն չի պարտադրի, չի մասնակցի կամ չի խառնվի Բելառուսի ներքին գործերին: «Իրավիճակը պետք է կարգավորվի Մինսկում և Բելառուսի ժողովրդի կողմից՝ լիարժեք հարգելով նրանց ինքնիշխանությունը, անկախությունը և մարդու իրավունքները», - հավելել է նա:
Զանգվածային բողոքի գործողությունները սկսվել են Բելառուսում օգոստոսի 9-ին, նախագահի ընտրություններից հետո: Ըստ ԿԸՀ-ի՝ Լուկաշենկան վեցերորդ անգամ հաղթել է՝ ստանալով ձայների 80,1%-ը: