28/08/2020 12:03
Առողջական խնդիրների պատճառով Սինձո Աբեն կարող է թողնել Ճապոնիայի վարչապետի պաշտոնը
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կարող է հեռանալ պաշտոնից առողջական խնդիրների պատճառով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ճապոնական NHK հեռուստաալիքին:
Լրատվամիջոցները նշում են, որ օգոստոսի սկզբից ի վեր քաղաքական գործիչն արդեն երկու անգամ այցելել է հիվանդանոց: Աբեն դա բացատրել է ավելի վաղ անցած թեստերի արդյունքները պարզելու անհրաժեշտությամբ:
Հայտնի է, որ Աբեն տառապում է աղիքի քրոնիկ բորբոքումից՝ խոցային կոլիտ: Այդ պատճառով նա արդեն հրաժարական էր տվել 2006-ին, բայց հետագայում նրա վիճակը կայունացել էր, ինչը նրան թույլ էր տվել շարունակել իր քաղաքական գործունեությունը և կրկին զբաղեցնել կառավարության ղեկավարի աթոռը: