28/08/2020 12:47
Թրամփը պաշտոնապես համաձայնել է առաջադրվել երկրորդ ժամկետով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնել է Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել նախագահական երկրորդ ժամկետով:
«Իմ սիրելի ամերիկացիներ, այսօր՝ երախտագիտությամբ և անսահման լավատեսությամբ լի սրտով, ես ընդունում եմ ԱՄՆ նախագահի առաջադրումը խորին հարգանքով», - ասել է Թրամփը Սպիտակ տան բակում հանրապետականների համագումարում:
Հավաքվածները ողջունել են նրա հայտարարությունը երկարատև ծափողջույններով և մի քանի անգամ վանկարկել «Եվս չորս տարի»:
Ընտրվելու դեպքում Թրամփը խոստացել է արագ վերականգնել տնտեսությունը կորոնավիրուսային պանդեմիկայից հետո և Միացյալ Նահանգները վերածել «արտադրական գերտերության»:
Նա ձեռքբրում է անվանել Չինաստանի դեմ «ամենակոշտ» պատժամիջոցների ձեռնարկումը, և վստահեցրել, որ Մեքսիկայի հետ սահմանին պատն արագ կկառուցվի, նաև խոստացել մաքսատուրքերով պատժել այն ընկերություններին, որոնք աշխատատեղերը տանում են արտերկիր: