28/08/2020 18:07
Չինաստանից բժիշկը հայտարարել է, որ աշխարհը կկարողանա հաղթել կորոնավիրուսին 2024 թվականին
Կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ կանխատեսում է արել է Շանհայի Հուաշան հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների տնօրեն Չժան Վենհունը: Նա պնդում է, որ հիվանդությունը կտարածվի մինչև 2024 թվականը, այս աշնանը տեղի կունենա երկրորդ գլոբալ բռնկումը: Այս մասին փորձագետը պատմել է ITV News-ին տված հարցազրույցում, գրում է UfacityNews.ru-ն:
Չժան Վենհունի կանխատեսումները հիմնված են Չինաստանում COVID-19-ի վաղ բռնկման դեմ նրա պայքարի փորձի վրա: Նա նախ հունվարի 12-ին հետազոտել է կորոնավիրուսով վարակված հիվանդին, և մեկ շաբաթ անց բժիշկը սահմանել է խիստ մեկուսացում՝ քաղաքային մասշտաբով:
Մասնագետը նշում է, որ ամբողջ աշխարհում վիրուսի տարածման պատճառով հիվանդության դեմ պայքարի միակ միջոցը պատվաստանյութի մշակումն է: