28/08/2020 19:03
Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 3,4 միլիոնի
Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը մոտեցել է 3,4 միլիոնի, հայտնում է NDTV-ն՝ հղում անելով Առողջապահության նախարարության տվյալներին:
Նշվում է, որ Հնդկաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19 վարակի 77 266 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3 387 500-ի:
Դրանցից գրեթե 2.6 միլիոն մարդ բուժվել է, մահացել է կորոնավիրուսով ավելի քան 61,5 հազար պացիենտ: