28/08/2020 12:16
«Լաուրա» փոթորիկն ԱՄՆ-ում խլել է առնվազն վեց մարդու կյանք
Առնվազն վեց մարդ զոհ է դարձել «Լաուրա» փոթորկի, որը հինգշաբթի հարվածել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգին, հաղորդում է «Associated Press»-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Փոթորիկը Լուիզիանայում ավելի քան 875 հազար մարդու թողել է առանց էլեկտրականության, հայտնում է գործակալությունը: Քամին, որի արագությունը հասնում էր 241 կմ/ժ-ի, տապալել է ծառեր, մասամբ շենքեր փլուզել, նաև պատուհաններ կոտրել:
Լեյք Չառլզ քաղաքում քամին քշել-տարել է լողացող խաղատուն, նաև օդանավեր շրջել տեղական օդանավակայանում: Նաև հաղորդվել է Լուիզիանայի հարևան նահանգներում՝ Տեխասում և Արկանզասում ավերածությունների մասին:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ «Լաուրայի» հասցրած վնասը կանխատեսվածից քիչ էր: