28/08/2020 15:08
ԱԻՆ-ում կորոնավիրուսի պատճառով երկու աշխատակից է մահացել․ նախարար
Կորոնավիրուսի հետևանքով ԱԻՆ երկու աշխատակից է մահացել, լրագրողներին ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Մինչև այսօր ունեցել ենք վարակման 91 դեպք։ Դրանց մեծ մասը դրսից բերված դեպքեր են՝ ընտանիքի անդամից վարակման և այլն։ Ներսում տարածում չենք ունեցել, 380 ինքնամեկուսացված ենք ունեցել և երկու մահվան դեպք մեր աշխատակիցների», - ասաց նախարարաը՝ նշելով, որ աշխատակիցների շրջանում այս պահին չորս կորոնավիրուսով վարակված կա։