28/08/2020 11:24
Արցախի դպրոցներում և բուհերում դիմակ կրելը կլինի ցանկալի, բայց ոչ պարտադիր
Արցախի Հանրաետության հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում դիմակ կրելը կլինի ցանկալի, բայց ոչ պարտադիր, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Կրթօջախներում կիրականացվեն ամենօրյա ջերմաչափում և ախտահանման աշխատանքներ:
Համավարակի օջախի հայտնաբերման դեպքում կկիրառվեն խստագույն միջոցներ:
Սեպտեմբերի 1-ին առաջին դասարանցիները խորհրդանշական ձևաչափում դպրոց կհաճախեն: