28/08/2020 13:56
Գերմանիայի իշխանությունները տուգանք են սահմանել դիմակի բացակայության համար
Գերմանիայի ամբողջ տարծքում, բացառությամբ մեկ շրջանի, 50 եվրո տուգանք է սահմանվել դիմակների կրման ռեժիմը չպահպանելու համար, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է «Deutsche Welle»-ն:
«Վերջին ամիսներին վարակի ցուցանիշներն աճել են: Մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում: Դրա ֆոնին մենք պետք է վերանայենք մեր ռազմավարությունը», - ասել է նա լրագրողներին՝ Գերմանիայի 16 դաշնային նահանգների ղեկավարների հետ բանակցություններից հետո:
Բանակցությունների արդյունքում որոշվել է տուգանքներ սահմանել Գերմանիայի բոլոր դաշնային նահանգներում դիմակ չունենալու համար, բացառությամբ Սաքսոնիա-Անհալթի: Նաև քաղաքական գործիչները երկրի քաղաքացիներին հորդորել են հրաժարվել ճգնաժամային շրջաններ զբոսաշրջային ուղևորություններից:
Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ ամբողջ ժամանակահատվածում Գերմանիայում գրանցվել է COVID-19 վարակի 239 637 դեպք:
Հիվանդությունից մահացել է 9289 մարդ: Օգոստոսի 26-ին մեկօրյա աճը կազմել է 1427: