28/08/2020 16:58
Գոռ Մարտիրոսյանն ու Սյուզի Միլիտոսյանը դուստր են ունեցել
Քիչ առաջ լույս աշխարհ է եկել դերասան Գոռ Մարտիրոսյանի, կամ, հանրությունն է նրան ավելի շատ ճանաչում՝ «Բանակում»-ի Ջամշոյանի և ծանրամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Վարդան Միլիտոսյանի դստեր՝ Սյուզի Միլիտոսյանի երկրորդ զավակը: Այս մասին առաջինն Aysor.am-ին տեղեկացրեց դերասանը՝ ընդգծելով, որ ինքն էլ դեռ չի հասցրել փոքրիկին տեսնել, նոր է պատրաստվում նրան այցելել:
«Ես հիմա հիվանդանոցում եմ, և երեխան, և մայրն իրենց լավ են զգում: Հիմա պատրաստվում եմ բարձրանալ փոքրիկիս մոտ: Մենք նրա ծնունդին սեպտեմբերին էինք սպասում, բայց մի քիչ շտապեց, մի քանի օր շուտ ծնվեց», - հուզմունքով նշեց մեր զրուցակիցը:
Ամուսինների առաջնեկը տղա է, այս անգամ նրանք դուստր են ունեցել: 4 ամյա որդին կրում է մորական պապիկի՝ ծանրորդ Վարդան Միլիտոսյանի անունը, իսկ նորածինը Գոռի մայրիկի անվանակիցն է:
«Աղջկաս անունը Անահիտ է՝ մայրիկիս պատվին: Դա իմ որոշումն է, Սյուզին էլ սիրով համաձայնել է: Տղաս անհամբերությամբ է սպասում քույրիկին, մենք նրան ամիսների ընթացքում պատրաստել էինք այս հանդիպմանը», - ասաց նա:
Ի դեպ, ամուսիններն այս տարի նոր տուն են գնել ու փոքրիկ Անահիտին հենց այդ տանն են դիմավորելու: Երեխային անհրաժեշտ բոլոր գնումներն արդեն կատարված են: Համավարակով պայմանավորված՝ ծնողները ավանդական քառասունքը կպահեն:
Aysor.am-ը երեխայի ծնվելու կապակցությամբ շնորհավորում է Գոռ Մարտիրոսյանին և Սյուզի Միլիտոսյանին, փոքրիկ Անահիտին էլ մաղթում ենք անհոգ մանկություն: