28/08/2020 21:20
Հայաստանի շախմատի հավաքականը հրաժարվել է շարունակել մասնակցությունը Օլիմպիադայում
Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի քառորդ եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցն այսօր Հնդկաստանի էր: Դիմակայության առաջին փուլում Հայաստանի թիմը պարտություն կրեց, սակայն մեր պատիրակությունը բողոքարկեց Հայկ Մարտիրոսյանի պարտիան, քանի որ օնլայն ծրագրի հետ կապված խնդիր է եղել, ինչի պատճառով նա չի կարողացել քայլ անել, գրում է Armsport.am-ը։
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը թվիթերյան գրառումով տեղեկացրել է, որ որպես թիմի առաջատար իքնը բավարարված չէ ՖԻԴԵ-ի որոշումից: «Հայաստանի թիմը ցանկանում է այդ պարտիան շարունակել նույն քայլից, նույն խաղաժամանակից և խնդիրը եղել է ծրագրային»,- գրել է Արոնյանը։
Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Օլիմպիադայի քառորդ եզրափակչի՝ Հնդկաստանի հետ դիմակայության երկրորդ փուլին:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը դուրս մնաց Օլիմպիադայից: