29/08/2020 10:54
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 175 նոր դեպք, մահացել է 3 մարդ
Հայաստանում օգոստոսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 43 626 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 175-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 37 563 (+299) մարդ, այս պահին բուժվում է 4925 (-127) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1138 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 872 (+3), այլ պատճառներով՝ 266:
Մեկ օրում մահացել է 3 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 80 (կին), 63 (տղամարդ) և 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։