29/08/2020 11:48
Պուտինը Բելառուսում անցկացված ընտրությունները կայացած է անվանել
Մոսկվան ելնում է այն բանից, որ Բելառուսում ընտրությունները կայացած են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք ելնում ենք այն բանից, որ ընտրությունները կայցած են», - ասել է նա լրագրող Սերգեյ Բրիլևին տված հարցազրույցում:
Բրիլևի հետ Պուտինի զրույցի երկրորդ մասը կցուցադրվի շաբաթ «Ռոսիա 1» հեռուստաալիքով:
Ավելի վաղ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը անտարբեր չէ հանրապետությունում տեղի ունեցեղ իրադարձություններին:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը ելնելու է այն բանից, որ Բելառուսում բոլոր խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով:
Օգոստոսի 9-ին կայացած նախագահի ընտրություններից հետո երկրում սկսվել են ընդդիմության բողոքի զանգվածային ցույցերը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է վեցերորդ անգամ ՝ հավաքելով ձայների 80,1 տոկոսը: Ընդդիմությունը կարծում է, որ հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան: