29/08/2020 15:00
Թրամփը հայտարարել է, որ տխրել է Ճապոնիաի վարչապետի պաշտոնից Աբեի հեռանալուց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն շատ է տխրեցրել Սինձո Աբեի հրաժարականը Ճապոնիայի վարչապետի պաշտոնից:
«Մենք հիանալի հարաբերություններ ունենք, և դա ինձ շատ է տխրեցնում, քանի որ նրա համար, հավանաբար, շատ դժվար է հեռանալը», - Ամերիկայի առաջնորդի խոսքը մեջբերում է Սպիտակ տան մամուլի կենտրոնը:
Թրամփն Աբեին անվանել է նաև իր «շատ լավ ընկերը»:
Աբեն հայտարարել է իր հրաժարականի մասին առողջության վատթարացման պատճառով: Նա կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում, քանի դեռ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը չի ընտրել նոր նախագահի: 13 տարի առաջ Աբեն նույնպես ստիպված է եղել հեռանալ վարչապետի պաշտոնից՝ խոցային կոլիտի պատճառով: