29/08/2020 11:10
Մահացել է դերասան Չեդվիկ Բոուզմանը
Կյանքից 43 տարեկանում հեռացել է ամերիկացի դերասան Չեդվիկ Բոուզմանը՝ «Սև հովազ» ֆիլմի գլխավոր դերասանը: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով դերասանի ընտանիքի հայտարարությանը:
«Իրական մարտիկ Չադվիկը դիմանում էր այդ ամենին և նվիրել է ձեզ բազմաթիվ ֆիլմեր, որոնք ձեր կողմից սիրվել է», - ասվում է տեքստում:
Նշվում է, որ Բոուզմանը մահացել է Լոս Անջելեսի իր տանը՝ ընտանիքով շրջապատված: