29/08/2020 15:52
ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ բողոքել են ռասիզմի դեմ (Տեսանյութ)
Վաշինգտոնում հազարավոր ցուցարարներ հավաքվել են Աբրահամ Լինքոլնի հուշահամալիրի մոտ՝ դեպի Վաշինգտոն երթի 57-ամյակի արթիվ, որն անցկացվել է սևամորթ իրավապաշտպան և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի գլխավորությամբ, այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Նշվում է, որ բողոքի ակցիան անցկացվել է «Ձեր ծունկն իմ պարանոցից հանեք» կարգախոսի ներքո:
Այսպիսով, հանրահավաքը սկսվել է շենքի աստիճանների վրայից ակտիվիստների ելույթներով, որոնցից ժամանակին ելույթ է ունեցել հենց Քինգը: Այնուհետև ցուցարարները շարժվել են դեպի հուշահամալիր:
Ամերիկայի մայրաքաղաքի կենտրոնական բուլվարում գտնվող մարդկանց թիվը չի նշվել:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Ամերիկյան Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացել է ոստիկանների կողմից բերման ենթարկվելու ժամանակ: Նրա մահը երկրում բողոքի զանգվածային ակցիաների է հանգեցրել, որոնք անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով են ուղեկցվել: