31/08/2020 15:39
Ռուսաստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Պուտինը շնորհավորել է Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան 66-ամյակի կապակցությամբ:
Շնորհավորական հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Ռուսաստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի, որը շատ բան է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար: Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի ամրապնդման գործում», - ասված է հաղորդագրության մեջ:
Պուտինը Քոչարյանին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և ոգու ամրություն: