31/08/2020 10:54
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք, մահացել է 3 մարդ
Հայաստանում օգոստոսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 43 781 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 31-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 37 650 (+72)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1147 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 879 (+2), այլ պատճառներով՝ 268 (+1):
Մեկ օրում մահացել է 3 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 85 տարեկան տղամարդ և 84 տարեկան կին: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։ Եվս մեկ մահ գրանցվել է հիվանդության այլ պատճառով: