31/08/2020 17:42
Հնդկաստանը պատմել է սահմանին չինացի զինվորականների հետ բախման մասին
Օգոստոսի 29-ի լույս 30-ի գիշերը Լադակխի սահմանային շրջանում տեղի է ունեցել նոր բախում Հնդկաստանի և Չինաստանի զորքերի միջև: Այս մասին հայտնել են Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում:
«2020 թվականի օգոստոսի 29-ի լույս 30-ի գիշերը Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի զորքերը խախտել են Արևելյան Լադակխում առճակատման շարունակության ընթացքում ռազմական և դիվանագիտական հանդիպումների ընթացքում ձեռք բերված նախկին համաձայնությունը և իրականացրել սադրիչ ռազմական գործողություններ՝ ստատուս քվոն փոխելու համար», - «Times of India»-ն մեջբերում է նախարարության հաղորդագրությունը:
Նշվում է, որ հնդիկ զինվորականները «կանխել են այդ գործունեությունը Պանգոնգ-Ցո լճի հարավային ափին»:
Բացի այդ, միջոցներ են ձեռնարկվել Հնդկաստանի դիրքերն ամրապնդելու և Չինաստանին հակազդելու համար:
Նախարարությունն ընդգծել է, որ իրենք հավատարիմ են երկխոսության միջոցով խաղաղության պահպանմանը, բայց վճռական են պաշտպանելու իրենց տարածքային ամբողջականությունը: