31/08/2020 16:01
Լուկաշենկոն խոսել է 1994-ի Սահմանադրությունը վերադարձնելու գաղափարի մասին
1994 թվականի Սահմանադրությանը Բելառուսին վերադարձնելու գաղափարը հասարակությանն առաջ չի տանում: Այս մասին հայտարարել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Վերադարձ, ինչպես ասում են ոմանք, 1994 թվականի Սահմանադրությանը. մենք ոչ միայն անցել ենք և ապրել այն, այլ ներծծվել ենք դրանով: Մենք տեսանք, թե ինչ էր պատահում այն ժամանակ», - մեջբերում է Belta-ն Լուկաշենկոյի խոսքերը:
Ինչպես նշել է պետության ղեկավարը, «հետ գնալը»՝ «շարժում չէ»:
«Սա փոփոխություն է, բայց դա առաջընթաց չէ: Ես կցանկանայի, որ այս փոփոխություններն առաջ տանեն մեր հասարակությանը: Այդպիսի փոփոխություններ ենք մենք առաջարկելու», - հայտարարել է Լուկաշենկոն: