31/08/2020 11:11
Թրամփն ուժն անվանել է ԱՄՆ-ում անկարգությունները դադարեցնելու միակ միջոցը
Միացյալ Նահանգների Դեմոկրատների կողմից ղեկավարվող քաղաքներում բռնությունը դադարեցնելու միակ միջոցն ուժի կիրառումն է: Նման կարծիքը Twitter- ում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Դեմոկրատների կողմից ղեկավարվող հանցագործության բարձր մակարդակով քաղաքներում բռնությունը դադարեցնելու միակ միջոցն ուժի կիրառումն է» - գրել է ամերիկացի առաջնորդը:
Բողոքի ցույցերը, որոնք սկսվել են Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, Պորտլենդում արդեն երեք ամիս չեն դադարում: Ժամանակ առ ժամանակ ոստիկանությունը տեղի ունեցողը հայտարարում է որպես խռովություն և կատարում ձերբակալություններ: