31/08/2020 16:06
ԱԴԾ-ն Ռուսաստանի մի շարք շրջաններում ձերբակալել է ԻՊ-ի համար դրամահավաքի վեց կազմակերպչի
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնում է, որ երկրի մի քանի շրջաններում ձերբակալել է վեց մարսու, որոնք գումար էին հավաքում «Իսլամական պետության» զինյալների համար:
«Գործողություն է իրականացվել Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Դաղստանի Հանրապետությունում, Կրասնոյարսկի երկրամասում և Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգում գործող դավադիր բջջի հանցավոր գործողությունները ճնշելու համար, որոնք հավաքում և փոխանցում էին միջոցներ ԻՊ կարիքների համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Քրեական գործ է հարուցվել «Աջակցություն ահաբեկչական գործողություններին» հոդվածով: