31/08/2020 13:11
Գյուղացին գյուղատնտեսական վարկերի տակ գերի է, չի կարողանում դրանց տակից դուրս գալ. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)
Սևանի էկոհամակարգը պետք է պահպանվի, բայց որևէ մեկն իրավունք չունի՝ վերցելու մարդու ապրուստը, ԲՀԿ ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Անդրադառնալով գյուղատնտեսակա վարկերի թեմային՝ նա նշեց, որ դրանք պետք է վերանայվեն, պետությունը պետք է նորողամիտ վերաբերմունք ցուցաբերեի գյուղացու նկատմամբ:
«Անհրաժեշտ է մեխանիզացիա, անհրաժեշտ է սերմ, ոլորտով զբաղվող մարդիկ: Գյուղացին գյուղատնտեսական վարկերի տակ գերի է, չի կարողանում դրանց տակից դուրս գալ: Պետք է դոտացիա տալ, սուբսիդավորել, որ մարդիկ կարողանան ապրել», - նշեց Ծառուկյանը: