31/08/2020 19:33
Ինդոնեզիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի առավել վարակիչ շտամը
Ինդոնեզիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի առավել վարակիչ շտամը, որը COVID-19 է առաջացնում: Այս մասին հայտնում է «Jakarta Post» թերթը՝ հղում անելով Ջակարտայի Էյքմանի անվան մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականներին:
Խոսքը D614G շտամի մասին է, որն առաջին անգամ հայտնաբերվել է Գերմանիայում՝ 2020 թվականի հունվարին: Այժմ այն առավել տարածված է Միացյալ Նահանգներում:
D614G-ն նախկինում չի հայտնաբերվել Իզդոնեզիայում, բայց հարևան Մալազիայում դրա առկայությունը գրանցվել է օգոստոսի կեսերին:
Ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ լաբորատոր պայմաններում այս շտամը փոխանցելու արագությունը 10 անգամ ավելի բարձր է, քան Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերված կորոնավիրուսների սկզբնական շտամը:
Միևնույն ժամանակ, լաբորատոր ուսումնասիրությունները ցույց չեն տալիս, թե որքան արագ է վիրուսը տարածվում մարդու պոպուլյացիայում: