31/08/2020 16:29
Պարոն Շաթիրյանը, կարծում եմ, շատ դրական թեկնածու է և ՍԴ դատավորի թեկնածուի կոչմանն արժանի մասնագետ. Նախարար
Պարոն Շաթիրյանը, կարծում եմ, շատ դրական թեկնածու է և ՍԴ դատավորի թեկնածուի կոչմանն արժանի մասնագետ: Կարծում եմ՝ նրա թե՛ մասնագիտական, թե՛ անձնային հատկանիշները բավարարում են ՍԴ-ում գործունեության համար և ՍԴ-ի նկատմամբ վստահություն սերմանելու հարցում, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Էդգար Շաթիրյանն ԱԺ-ի կողմից ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, բայց երբ ղեկավար չընտրվեց, նեղացավ ու հրաժարվեց անդամությունից, Ռուստամ Բադասյանն ասաց.
«Դա ցավալի միջադեպ էր: Կարծում եմ՝ ժամանակ կունենան «Իմ քայլը» խմբակցության հետ պարզաբանելու այդ հարցը»:
Ռուստամ Բադասյանը միաժամանակ ընդգծեց, որ ՍԴ դատավորի մյուս թեկնածուների վերաբերյալ իրեն իրավունք չի վերապահի որևէ կարծիք արտահայտել, որովհետև նրանք ՀՀ նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուներ են: