31/08/2020 19:19
Զոհրաբ Մնացականյանը պատրաստ է հանդիպել ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ Ղարաբաղյան կարգավորումը քննարկելու համար
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Интерфакс»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ադրբեջանցի իր գործընկերոջ հետ՝ Ղարաբաղյան կարգավորումը քննարկելու համար:
«Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպել, և, իհարկե, մենք պատրաստ ենք շարունակել այս աշխատանքը: Եվ ես կրկին ուզում եմ ընդգծել, որ մեր աշխատանքի կարևորությունը կայանում է նրանում, որ պետք է փնտրել փոխզիջումներ, ապահովել անվտանգություն, հրաժարվել ուժի կիրառումից և մաքսիմալիստական մոտեցումներից», - ասել է նա:
Մնացականյանի խոսքով ՝ «հրադադարի ամրապնդումը և մշտական միջազգային վերահսկողության մեխանիզմների ներդրումը շարունակում են մնալ աշխատանքի շատ կարևոր ուղղություն»:
«Մենք հավատարիմ ենք մնում աշխատանքի բոլոր բևեռների շարունակմանը, և, բնականաբար, ես իմ հերթին պատրաստ եմ շարունակել այս աշխատանքը», - ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
Նա նաև նշել է, որ Երևանի համար «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բացարձակ առաջնահերթություն է»:
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն առանց սահմանափակումների, Արցախի համար իրական, շոշափելի անվտանգության ապահովումը կարևոր առաջնահերթություն է: Եվ մենք պատրաստ ենք աշխատել ինչպես համանախագահների, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ՝ որոշելու բանաձևեր, որոնք թույլ կտան մեզ համեմատել և չափել հնարավոր փոխզիջման չափը», - ասել է Մնացականյանը: