31/08/2020 12:59
Կորոնավիրուսը բուժելու համար ամենացածրագույնը 250-300 հազար դրամ է պետք, բայց եթե մարդը չի աշխատում, ինչպե՞ս անի. ԲՀԿ առաջնորդ (Տեսանյութ)
Կորոնավիրուսով հիվանդ, մեկուսացված մարդուն դեղորայք չեն տալիս, բժիշկ չեն տալիս, ԲՀԿ ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Բոլորս էլ գիտենք՝ կորոնավիրուսը բուժելու համար ամենացածրագույնը 250-300 հազար դրամ է պետք, բայց եթե մարդը չի աշխատում, հինգ ամիս արտակարգ վիճակ է, ինչպե՞ս անի: Իշխանությունը մի ամիս 68 հազար դրամ է տվել, բայց 68 հազարով մարդը մի ամիս կգոյատևի՝ առանց կոմունալների: Պետք է հիմնական որոշում լինի, որ դեղորայքը կորորնավիրուսով հիվանդներին տրամադրվի անվճար», - ասաց ԲՀԿ ղեկավարը: