01/09/2020 15:20
«Պռոշյանի կոնյակի գործարանում» պայթյունից մահացել է մասնաճյուղի տնօրեն Լևոն Ալեքսանյանը (Տեսանյութ)
«Պռոշյանի կոնյակի գործարանում» տեղի ունեցած պայթյունից ու հրդեհից մահացել են զոդողը և մասնաճյուղի տնօրեն Լևոն Ալեքսանյանը, մյուս 4 վիրավորները տեղափոխվել են Երևանի այրվածքաբանական կենտրոն, ունեն միջին այրվածքային վնասվածքներ: Այդ մասին լրագրողներին հայտնեց ընկերության սեփականատեր Արմեն Գասպարյանը:
Նա ավելացրեց, որ այժմ գործարանում աշխատանքը դադարացված է, այն հոսանքազրկված է, խաղողի մթերումն իրականցվում է մյուս մասնաճյուղում:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12:08-ին հրդեհ էր բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյանի կոնյակի գործարանի» մասնաճյուղում: