01/09/2020 11:27
Չեմ կարծում, որ եթե անգամ ԵԿՄ-ում դժգոհություններ կան, դրանք հիմնավոր են. Գաբրիել Բալայան (տեսանյութ)
Պաշտպանության նախարարությունը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Երկրապահ կամավորական միության անդամների հետ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդարադառնալով դիտարկմանը, թե ԵԿՄ-ն դժգոհություն է հայտնել աշխարհազորի վերաբերյալ։
«Լրիվ տաբեր բաներ են, ԵԿՄ-ն իրավաբանական անձ է, տարբեր սոցիալական ծրագրեր կարող են անել, էլի աջակցություն են անում բանակին, ՊՆ-ն իր ուժերի ներածին չափով աջակցում է նման ՀԿ-ներին, մենք նաև նախատեսում ենք առանձին քննարկում անել ու չեմ կարծում, որ եթե անգամ դժգոհություններ կան, դրանք հիմնավոր են, իսկ եթե կան, շատ շուտով այդ դժգոհությունները կփարատվեն», - ասաց Բալայանը։