01/09/2020 17:51
Խմբավորումերի բախումների հետևանքով Հաիթիի մայրաքաղաքում 20 մարդ է զոհվել
Առնվազն 20 մարդ է Հայիթիի մայրաքաղաքում խմբակային բախումների զոհ դարձել: Այս մասին հայտնում է «Telesur» հեռուստաալիքը:
Նշվում է, որ Պորտ-օ-Պրենսի հյուսիսային շրջաններում կրակոցներն ուղեկցվել են բնակելի շենքերի հրկիզմամբ: Բազմաթիվ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները: Սպանվածների թվում հիմնականում երիտասարդներ ու մի քանի երեխա կան:
Իրավապահ մարմինները փնտրում են հանցագործներին: