01/09/2020 09:53
«Հրապարակ». Փաշինյանը յուրացրել է նախագահ Արմեն Սարգսյանի նվազ լիազորություններից ևս մեկը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը յուրացրել է նախագահ Արմեն Սարգսյանի նվազ լիազորություններից ևս մեկը։ Ուրբաթ օրը Սարդարապատում նա պետական բարձր պարգևներ՝ «Հայաստանի ազգային հերոս» կոչում շնորհեց, «Մարտական խաչ» շքանշաններ հանձնեց տավուշյան մարտերի հերոսներին: Մինչդեռ Սահմանադրության 136-րդ հոդվածի համաձայն. «Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է ՀՀ շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ»։
Արմեն Սարգսյանն օգոստոսի 27-ից արձակուրդում է, իսկ միջոցառումը կազմակերպել էին դրա հաջորդ օրը, որպեսզի հերոսներին գնահատելու և պարգևատրելու դափնին ոչ թե նախագահը ստանար, այլ՝ վարչապետը։ Սակայն, «անալոգիայի կիրառմամբ», եթե ՀՀ նախագահը չի իրականացնում իր լիազորությունները, ապա, ըստ Սահմանադրության, դա անցնում է ոչ թե վարչապետին, այլ՝ ԱԺ նախագահին։ Այսինքն, յուրացվել են ԱԺ նախագահի լիազորությունները նույնպես»։