01/09/2020 19:00
Հնդկաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի մոտ 70 հազար դեպք
Հնդկաստանում մեկ օրում բացահայտվել է կորոնավիրուսի 69 921 նոր դեպք, COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 3 691 166:
Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով Առողջապահության նախարարության տվյալներին:
Նշվում է, որ վերջին օրվա ընթացքում գրանցվել է 819 մահ, երկրում COVID-19-ի զոհերի ընդհանուր թիվը հասել է 65 288-ի:
Հնդկաստանում ավելի քան 2,8 միլիոն պացիենտ դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինվելուց հետո: