01/09/2020 15:42
«Պռոշյանի կոնյակի գործարանում» հրդեհից տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է (Տեսանյութ)
«Պռոշյանի կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն, հայտնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորն արական սեռի են:
33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%:
32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90%:
46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50%:
24 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30%»: