01/09/2020 15:05
Բելառուսում ընդդիմությունը հայտարարել է քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին
Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան և բելառուսցի քաղաքական գործիչ Վիկտոր Բաբարիկոն հայտարարել են քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին:
«Ընկերնե՛ր, ես՝ Մարիա Կոլեսնիկովան և շտաբի անդամ Վիկտոր Բաբարիկոն այսօր հայտարարում ենք «Միասին» քաղաքական կուսակցության ստեղծման մասին», - ասել Կոլեսնիկովան YouTube-յան տեսաուղերձում:
Գործադուլները և բողոքի ակցիաները սկսվել են Բելառուսում օգոստոսի 9-ից՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո, որոնցում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ ԿԸՀ-ի՝ նա հավաքել է ձայների 80,1% -ը: