01/09/2020 16:59
COVID-19 համավարակը խաթարել է համաշխարհային առողջապահական ծառայությունների աշխատանքը
Կորոնավիրուսի համավարակը մեծապես ազդել է ամբողջ աշխարհում բժշկական ծառայությունների աշխատանքի վրա, որոնք նաև կապված են սովորական պատվաստումների և հիվանդությունների ախտորոշման հետ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցին:
Այսպես, ԱՀԿ-ն 105 պետությունների Առողջապահության նախարարություններից ստացել է տեղեկատվություն բժշկական ծառայությունների աշխատանքի մասին: Այս տվյալները օգնել են ուսումնասիրել այն խոչընդոտները, որոնց բախվում են երկրները համավարակի պայմաններում և ինչպես են դրանք հաղթահարում:
Նշվում է, որ այդ երկրների 90%-ը նշել է առողջապահական ծառայությունների խափանումների մասին, իսկ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները բախվել են «ամենամեծ դժվարություններին»: